211652_close_icon
views-count93302 դիտում article-date 23:39 18-12-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել խոշոր պայթյուն և փլուզում, առաջացել է հրդեհ, ժամանել են մեծ թվով հրշեջներ, տեղում են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 21:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 և Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
 
Պարզվել է, որ Դարակերտ գյուղի 1-ին փողոցի գործող ջերմոցի կաթսայատանը գազի արտահոսքի հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից առաջացացել է փլուզում և հրդեհ:
 
Մինչ հրշեջների ժամանումը ջերմոցի աշխատակիցներն ու գյուղացիները պայքարել են կրակի տարածման դեմ:
 
Այս պահին կրակը մարվել է և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ջերմոցի սեփականատերը կրել է խոշոր չափի նյութական վնաս:
 
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Զորիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունը պարզում է ջերմոցի սեփականատիրոջ ինքնությունը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ԳԳՄ-ի ներկայացուցիչները:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր