211652_close_icon
views-count68343 դիտում article-date 16:39 18-12-2021

Արտակարգ իրավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ օդանավակայանում ռումբ է դրված, ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի խմբեր են ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։ 

Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում են նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները։

Մանրամասները՝ քիչ ուշ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր