211652_close_icon
views-count18590 դիտում article-date 21:20 17-12-2021

Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են տեխնիկական տնօրենի Mitsubishi-ն ու տնօրենի Honda-ն. վերջինիս հայտնաբերել են ավտոմեքենայում մահացած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում Քրիստափորի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Թաթուլ Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 46-ամյա Էլմեկ Բ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիշ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև 018 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են Honda-ի վարորդի մահը։ 

Դեպքի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Թաթուլ Ա-ն աշխատում է «Վագիմեքս» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական տնիօրեն, իսկ մահացած Էլմեկ Բ-ն աշխատում էր «Ալդնայ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էլմեկ Բ-ն, ով ժամանակավորապես բնակվում էր «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր