211652_close_icon
views-count2823 դիտում article-date 11:31 17-12-2021

Պատերազմի սպառնալիքն ուղղված է Ռուսաստանին ու Արեւմուտքին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մամուլում շարունակվում են Իրանի ու Իսրայելի միջեւ հնարավոր պատերազմի մասին լուրերի քննարկումներն այն բանից հետո, երբ հաղորդվեց Թել Ավիվի պլանների մասին՝ հարձակվելու Իսլամական Հանրապետության վրա: Թել Ավիվն ու Թեհրանն առայժմ փոխանակվում են ԶԼՄ-ների միջոցով կատարած բառային հարվածներով: Այս ամենը տեղի է ունենում «միջուկային գործարքի» դադարեցման ֆոնին: Սակայն պետք է գիտակցել, որ ռազմական կարեւոր գործողությունը գործնականում նախօրոք չէր թմբկահարվի: Հնարավոր պատերազմի մասին աղմուկը, հավանաբար, նպատակ ունի ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը ցուցադրել թեմայի կարեւորությունն ու նրա վրա աշխատելու անհրաժեշտությունը:

Վերջին օրերին ողջ աշխարհը խոսում էր նորության մասին, որ Իսրայելը կարող է ռազմական օպերացիա նախապատրաստել Իրանի դեմ: Իբր, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը զորքերին արդեն հրամայել է պատրաստվել եւ նույնիսկ խորհրդակցել է Վաշինգտոնի հետ:

Դեկտեմբերի 11-ին «Reuters» գործակալությունը հաղորդեց այս մասին՝ հենվելով Սպիտակ տան ներկայացուցչի վրա: Հաստատվում է, որ իսրայելցիները դժգոհ են պասիվ ԱՄՆ-ից ու ցանկանում են ինքնուրույն լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը, որը սպառնում է հրեական պետության գոյությանը

Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել է պաշտպանել Իսրայելին Իրանի դեմ հնարավոր պատերազմում՝ շեշտելով, որ իսրայելական կողմի փաստարկները սխալ են եւ միայն ագրեսիա են կրում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր