211652_close_icon
views-count2017 դիտում article-date 21:58 16-12-2021

«Լավ փորձ է կուտակվել». Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան գրասենյակից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները՝ արտահայտելով իր պատրաստակամությունը նպաստելու դրանց խորացմանն ու զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ նախորդ կարգավիճակում երկկողմ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել և լավ փորձ է կուտակվել նույն ձևով շարունակելու ու հաջողություններ գրանցելու համար:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության լայն օրակարգ է ձևավորված, և բոլոր նախադրյալները կան ընթացիկ ծրագրերն առաջ տանելու և նոր նախաձեռնությունների համար:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, տեխնոլոգիական զարգացման ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի բնագավառում ընթացող և նախանշվող ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության և «Ռոսատոմի» գործակցությանը:

Նմանատիպ նյութեր