211652_close_icon
views-count16572 դիտում article-date 23:05 15-12-2021

Վանաձորցիները պահանջում են ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին. aravot.am

aravot.am-ը գրում է.«Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունից հետո, ֆեյսբուքում վանաձորցիները բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը։ Վերջիններս պահանջում են ազատ արձակել Ասլանյանին։

«Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին» ֆլեշ-մոբի միջոցով` վանաձորցիները պահանջում են հարգել իրենց ընտրության իրավունքն ու ազատել իրենց քվեն ստացած թեկնածուին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսվում էր Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը։ Այդ ընթացքում պետք է քվեարկության միջոցով ընտրվեր համայնքի ղեկավար։ Իսկ «Ասլանյան դաշինքը» ստացել է 15 մանդատ։

Նմանատիպ նյութեր