«Ժամանակ» թերթը գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից։ Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդում է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։ Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել։
Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված, «հարցազրույց» հաղորդաշարի հեղինակ Նվեր Մնացականյանը։ Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]