739 դիտում
12:07 30-03-2024
«Հայաստանն Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ ահաբեկիչների թիրախում էր Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլը»: Զոհեր, վիրավորներ, փոխված ճակատագրեր: Ցանկացած ահաբեկչություն փոխում է այն երկրի ներքին ու արտաքին կյանքը, որում այն տեղի է ունեցել: ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ, Հանրային ու պետական կառավարման մագիստրոս Աղվան Պողոսյանն ասում է՝ սա 21-րդ դարում տեղի ունեցած ամենազազրելի ահաբեկչություններից մեկն էր, որը խլեց ավելի քան 150 մարդու կյանք:
«Ահաբեկիչները ձերբակալված են, աշխատանքներ են տարվում կազմակերպիչների, կազմակերպիչ պետությունների մասին ավելի հանգամանալից և հիմնավոր փաստեր ներկայացնելու համար: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները մինչև ՌԴ նախագահի ընտրություններն իրենց քաղաքացիներին առնվազն զգուշացրել էին, որ պահպանեն զգուշավորություն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր են ահաբեկչական գործողություններ:
Ահաբեկչությունից մեկ ժամ հետո միացյալ Արևմուտքը հայտարարում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները, և այն որևէ առնչություն չունի Ուկրաինայի կամ նրա հատուկ ծառայությունների հետ: Մեկ ժամվա ընթացքում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ դա Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կազմակերպել, և Ուկրաինան որևէ առնչություն չունի դրա հետ: Մինչև ահաբեկչությունը և դրանից հետո մեկ ժամ դեռևս չանցած այդ ի՞նչ հետախուզական տվյալներ ունեին Արևմուտքի երկրները, երբ հայտարարում էին, որ ահաբեկչության հետ Ուկրաինան որևէ առնչություն չունի: ՌԴ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ահաբեկչության կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, այդ մասին Ռուսաստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում վկայակոչեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարեց, որ դեպքից հետո ահաբեկիչներն ուղղություն էին վերցրել դեպի Ուկրաինայի սահման, որտեղ արդեն կար բացված «պատուհան» Ուկրաինա մուտք գործելու համար:
Ահաբեկիչները ձերբակալվել էին Բրյանսկի շրջանում: Ահաբեկչությունից հետո Ռուսաստանում ներքին առումով մի շարք փոփոխություններ կլինեն: Հայտնի է, որ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ էին, նոր էին ստացել ՌԴ քաղաքացիություն, բնականաբար, միգրանտների հանդեպ տեղի կունենա խստացում, վերահսկողությունը մեծանալու է: Դա արդեն նշմարելի է: Երկրորդը՝ եթե պարզվի, որ կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, կարծում եմ, որ համապատասխան արձագանքը շատ չի ուշանա, և մենք դրա ականատեսը կլինենք: Տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված էր ոչ թե այդ 150 մարդու դեմ, այլ ամբողջ Ռուսաստանի Դաշնության: Երկրորդ կարևոր փաստը՝ Արևմուտքի երկրները հայտարարում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները: Պարտադիր պայման չէ լինել փորձագետ և մատնանշել, որ այդ տեսաձայնագրություններում բացահայտ երևում է՝ այդ մարդիկ ԴԱԻՇ-ի զինյալներ չեն, որովհետև վախվորած և հստակ հայտարարում են, որ այդ ամենը կազմակերպվել է գումարի դիմաց, պրոցեսն էլ՝ Տելեգրամ-ալիքների միջոցով: Բացի դա, ԴԱԻՇ-ի զինյալները դեպքի վայրից երբեք չեն դիմում փախուստի, այլ իրենց պայթեցնում են, նրանց դեպքում չկան խղճահարության և վախկոտության նշույլներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:
Անցում ենք կատարում Հայաստանին: Օրվա իշխանությունը, որը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերվելու ճանապարհին: Բոյկոտում է ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպումները, նիստերը, բայց, կարծես, այնքան էլ ակտիվ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում: Ավելին, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին: «2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացված է եղել հակառուսական, հակահապկական մոտեցումներով: 2018 թ.-ին առաջին բումային քայլը ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն էր, որը հստակ մեսիջ էր ՀԱՊԿ-ին, որ հայաստանյան իշխանությունը նրանց մոտեցումները չի կիսում: Երկրորդ՝ Արցախի կորստից հետո «նախկիններն են մեղավոր» թեզն այլևս չի աշխատում: Բնականաբար, նոր թիրախ պետք է ընտրեն, թե ով է իրենց ձախողումների մեղավորը, դա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են:
Մեր տարածաշրջանում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, Հայաստանը որպես գործիք է օգտագործվում արևմտյան երկրների կողմից՝ հանձին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, ընդդեմ Ռուսաստանի: Երկու տարի տևող ուկրաինական պատերազմից հետո արևմտյան ուժերը հասկացել են, որ Ուկրաինայի վրա այլևս ներդրում անելն անիմաստ է, և նրանց պետք է երկրորդ՝ նոր օջախ բացել: Այդպիսի օջախ կարող է լինել Հյուսիսային Կովկասը Հայաստանի դեմքով: Արևմտյան ուժերն ամեն մի քայլ ձեռնարկում են, որպեսզի Հայաստանն իրականացնի վեկտորի փոփոխություն: Առավելագույնը կարող են տալ ԵՄ դիտորդի կարգավիճակ, հարց է՝ կտա՞ն, թե՞ ոչ: Ունենք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, այսինքն՝ նատօական ուժերը Հայաստանին ՆԱՏՕ-ում չեն սպասում:
Վերջերս Կլաարի արած հայտարարությունը վկայում էր այն մասին, որ՝ «հայե՛ր, ձեր ուղղությունը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ Ռուսաստանից պոկվելուց հետո Թուրքիան է»: Փորձում են Հյուսիսային Կովկասը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Մինչև օգոստոսի 1-ը նշմարվում է ռուս սահմանապահների դուրսբերումը «Զվարթնոց» օդանավակայանից, հետո տեղի են ունենալու 102րդ ռազմաբազայի դուրսբերման գործողությունները և այլն:
Հայաստանի իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվերսիֆիկացիա՝ անվտանգային և տնտեսական առումով: Հայտարարում են՝ սառեցնում են հարաբերությունը: ՀԱՊԿ-ում «կարգավիճակի սառեցում» տերմին գոյություն չունի, կա՛մ դուրս ես գալիս, կա՛մ մնում ես ՀԱՊԿ-ի կազմում: Սա փաշինյանական գործելաոճ է, շանտաժ անելու սխեման նրա մոտ նախկինում աշխատել է, այս պահին էլ մեծ գերտերությունների հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել, որի հատուցումը կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նմանատիպ նյութեր
1168 դիտում
11:31 31-03-2023
Արևմուտքի և Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է․ «Հայաստանի Հանրապետություն»
5999 դիտում
12:06 13-05-2016
Թուզը օգտագործվում է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ
Այս բաժնից
505 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան