211652_close_icon

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1898 դիտում article-date 19:05 14-12-2021
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Հանդիպման մեկնարկի մասին տեսանյութը Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր