211652_close_icon
views-count28573 դիտում article-date 16:47 14-12-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 39–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Մանվել Գ.-ն իր վարած  Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Հացիկ գյուղում` գազալցակայանի դիմաց,  դեռևս անհայտ հանգամանքներում  բախվել է  էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հացիկ գյուղի բուժամբուլատորիա:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր