211652_close_icon
views-count16319 դիտում article-date 16:49 17-02-2023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 25-ամյա վարորդը «06»-ով Կապանում կոտրել է գազատար խողովակի մի քանի հենասյուն, ապա բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալիկ Պ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սյունիք բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալիկ Պ․-ն, նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բանկիչ 36-ամյա Գառնիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ն․ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել են նաև ճանապարհի կողքով ձգվող գազատար խողովակի երկաթե հենասյուները։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Սմբատ Մարտիրոսյան» ՍՊԸ-ում որպես վաճառող, իսկ ուղևորը՝ «Նորոգշին» ՍՊԸ-ում որպես բանվոր։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր