211652_close_icon
views-count2532 դիտում article-date 17:41 13-12-2021

Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքները չեղարկվել են արտառոց սխալի պատճառով

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կրկին կկայանա Երևանի ժամանակով 18:00-ին։

Հիշեցնենք, որ այսօր արդեն կայացել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Վիճակահանության ժամանակ տեղի է ունեցել կոպիտ սխալ. 1/8 եզրափակչում «Վիլյառեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» զույգ էին կազմել, բայց նրանք խաղում էին նույն խմբում միևնույն խմբում, ուստի այս թիմերի անուններով գնդակները չպետք է հանդիպեին միմյանց։

Ավելին, ենթադրվում է, որ սխալից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գնդակն անմիջապես ճիշտ զամբյուղի մեջ չի դրվել: «Աթլետիկոյին» բաժին է հասել «Բավարիան», թեև կարող էր լինել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե սխալից հետո գնդակը տեղադրվեր ճիշտ զամբյուղում:

Բացի այդ, երբ որոշվեց «Ատլետիկոյի» մրցակիցը, մոռացել են զամբյուղում ավելացնել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ավելացրել են «Լիվերպուլի» գնդակը, ում հետ մադրիդյան ակումբը խաղացել էր նույն խմբում։

Ի վերջո, ակումբների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում որոշվել է չեղարկել վիճակահանության արդյունքներն ու նոր վիճակահանություն իրականացնել: Ուշագրավ է, որ վիճակահանության արդյունքների չեղարկման հարցում հատկապես համառություն է ցուցաբերել «Ատլետիկոն», որին մրցակից էր հասել «Բավարիան»:

Նմանատիպ նյութեր