211652_close_icon
views-count3459 դիտում article-date 15:33 13-12-2021

ՉԼ-ի վիճակահանության արդյունքները. Մեսին՝ ընդդեմ Ռոնալդուի

Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքներով որոշվեցին 1/8 եզրափակչի զույգերը․

«Բենֆիկա» - «Ռեալ»
«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Սիթի»
«Ատլետիկո» - «Բավարիա»
«Զալցբուրգ» - «Լիվերպուլ»
ՊՍԺ - «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ինտեր» - «Այաքս»
«Չելսի» - «Լիլ»
«Սպորտինգ» - «Յուվենտուս»


Վիճակահանության արարողության ժամանակ բավական արտառոց միջադեպ գրանցվեց: Իսպանական «Վիլյառեալին» որպես մրցակից բաժին հասավ «Մանչեսթեր Յունայթեդը», ինչը կանոններով չի թույլատրվում, քանի որ այս թիմերը խմբային փուլում նույն խմբից են եղել: Վիճակահանությունն անցկացնողը պարզապես սխալ զամբյուղից էր հանել «Վիլյառեալի» մրցակցի անունը: Արդյունքում, արդեն երկրորդ անգամ վիճակահանությամբ իսպանական ակումբի մրցակից դարձավ մեկ այլ մանչեսթերյան թիմ՝ «Սիթին»: Իսկ ահա «Յունայթեդը» զույգ կազմեց ՊՍԺ-ի հետ և սա բոլոր զույգերից ամենաինտրիգայինը դարձավ. մենք ականատես կլինենք Մեսի-Ռոնալդու մրցավեճին: 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները նշանակված են փետրվարի 15/16/22/23-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 8/9/15/16-ին:

Նմանատիպ նյութեր