211652_close_icon
views-count388 դիտում article-date 22:00 10-03-2026

Ի՞նչն է Մբապեին ստիպում վնասվածքով միանալ հավաքականին

Կիլիան Մբապեն ծնկի խնդրի պատճառով շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» բուժ․հաստատությունում, և առայժմ հստակ չէ, թե երբ ֆրանսիացին կվերադառնա շարք։

Այդուհանդերձ, ինչպես հայտնի է դարձել AS-ին, Մբապեն ամեն դեպքում Ֆրանսիայի հավաքականի հետ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքին։ Ֆուտբոլիստը չի մնա Մադրիդում. նրա պարտադիր ներկայությունն ազգային թիմի ճամբարում պայմանավորված է հովանավորների առջև ունեցած կոմերցիոն պարտավորություններով։

Մարտին Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակներում ընկերական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի և Կոլումբիայի ընտրանիների հետ։ Ծնկի վնասվածքի պատճառով Մբապեն բաց է թողել «Ռեալի» վերջին մի քանի հանդիպումները։

Նմանատիպ նյութեր