1246 դիտում
10:50 11-12-2021
Եթե Փաշինյանը չի ստում ու ներկայացնում է ճշմարտությունը, ապա ստացվում է, որ նա գիտակցված գնացել է հազարավոր զոհերի գնով Արցախի հանձնմանը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Գնալով փսիխոանալիզի նմանվող խորհրդարանական հերթական հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ «Պատասխանատու ասում եմ` 2018թ. ստացած բանակցային բովանդակությամբ՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու` չուներ ոչ մի տեսական հնարավորություն։ Սա ձեր իշխանությունն է թողել, դավաճանների իշխանությունը։ Դուք, որ բանակը թալանել եք, որ երկիրը թալանել եք»,- իրեն բնորոշ ոճով հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բանակցային գործընթացում «աղետ» է գրանցվել 2016թ., երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները։
Այս հայտարարությունն իրականում հաղորդում է հանցագործության մասին կամ ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում` խոսքն ազգային անվտանգությանը հասցված ծանրագույն վնասի հանգեցրած հանցագործության մասին է։
Եթե, իհարկե, ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե սովորության հանգույն ստում է ու մանիպուլյացնում՝ Արցախի կենսականորեն կարևոր հարցը ծառայեցնելով իր ճղճիմ նպատակներին, այլ բարբառում է ճշմարտությունը։
Ահա ուրեմն, եթե Փաշինյանը չի ստում ու ներկայացնում է ճշմարտությունը, ապա ստացվում է, որ նա գիտակցված գնացել է հազարավոր զոհերի գնով Արցախի հանձնմանը։ Որովհետև, եթե, ինչպես ինքն է ասում, «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու՝ չուներ ոչ մի տեսական հնարավորություն», ապա ինչի՞ շուրջ էր նա բանակցում Ալիևի հետ 2018 թվականին հաջորդած երկու տարիների ընթացքում։ Եթե նա, իր խոսքերով, վստահ էր, որ չկա Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու որևէ ոչ միայն՝ գործնական, այլ՝ անգամ տեսական հնարավորություն, ինչի՞ մասին էր զրուցում Ալիևի հետ Դուշանբեի վերելակում։ Գուցե փոխանցում էր սեփական համոզմո՞ւնքը, որ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու` չուներ ոչ մի տեսական հնարավորություն»։
Բացառված չէ։
Իսկ գո՞ւցե հենց Ալիևի կողմից իր այդ համոզմունքի ըմբռնումից հետո էր նրան անվանում «կիրթ ու կառուցողական»։
Կրկին բացառված չէ։
Բայց ամենակարևորը։ Ինչպե՞ս բնորոշել մարդուն, որը զբաղեցնելով պետության ղեկավարի բարձրագույն պաշտոնը՝ հրապարակավ, հազարավոր մարդկանց ներկայությամբ հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բարձրաձայն արտաբերում է այն, ինչը, կրկին իր խոսքերով՝ անհնար է՝ ինչպես գործնականում, այնպես էլ՝ տեսականորեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
11250 դիտում
12:08 29-11-2020
Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր