211652_close_icon
views-count4537 դիտում article-date 17:40 29-12-2020

Դուք դա չեք արել, ինչը նշանակում է, որ գիտակցված գնացել եք պատերազմի, ինչպես Դուք եք ասում՝ առանց պատշաճ պատրաստվածության և տանուլ եք տվել.

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չեն հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին։ Լա՛վ է, որ ընդունում եք Ձեր բացթողումը, բայց դա բացթողում չէ, դա տապալում ու ձախողում է, քանի որ Դուք իշխանության եկաք այդ խոստումներով ու չկատարեցիք այն: Անձամբ ինքս վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս Ձեզ զգուշացրել եմ Ձեր խոսքի ու գործի հակասության, կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր կառավարության թուլակամության ու ձախողումների մասին: Բայց միայն թալանածը հետ բերելը և փողը բավարար չէր՝ պատերազմը հաղթելու համար: Այս պատերազմում հաղթելու կամ դրանից խուսափելու համար ռազմավարական մտածողություն էր պետք, նախկին քաղաքական իշխանությունների սխալների բացառումն ու կրկնությունը թույլ չտալն էր պետք: Իրական ճկուն քաղաքականությունն այն կլիներ, որ Ձեր այսօրվա ֆեյսբուքյան գրառումն անեիք Ձեր վարչապետ ընտրվելու հաջորդ օրը: Այն ժամանակ ազնվորեն ներկայացնեիք ժողովրդին, որ ՛՛Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որեւէ ճշգրտման։ Իրական ճկուն քաղաքականությունն այն կիներ, որ չթաքցնեիք ժողովրդից հակամարտության կարգավորման իրական գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ակնկալիքները, սպասելիքներն ու պահանջները, դուրս գայիք և ազնվորեն ասեիք ժողովրդին, որ այդ տարածքները Հայաստանից պահանջում է ոչ թե Ալիևը, այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այն ժամանակ վերցնեիք Ձեզ վրա պատասխանատվություն և ազնվորեն ժողովրդին ասեիք, որ պատերազմից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ վերադարձնել տարածքները: Դուք դա չեք արել, ինչը նշանակում է, որ գիտակցված գնացել եք պատերազմի, ինչպես Դուք եք ասում՝ առանց պատշաճ պատրաստվածության և տանուլ եք տվել: Սա՞ էր ճկուն քաղաքականությունը, ս՞ա էր Ձեր սեփական կետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չեն հասցրել բավարար...

Опубликовано Norayr Norikyan Понедельник, 28 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր