211652_close_icon
views-count1383 դիտում article-date 22:24 10-12-2021

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ԱՀ Անկախության  հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  Ազգային ժողովի պատգամավորների և ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանի  և կառավարության անդամների հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք  մատուցել  և ծաղկեփսակ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների  հուշակոթողին։

ԱԺ նախագահի գլխավորած կառավարական պատվիրակությունը Զինվորական պանթեոնում  ծաղիկներ է խոնարհել Արցախյան  3 պատերազմներում  զոհված հայորդների շիրիմներին։

Խորհրդարանի ղեկավարը  օրվա առիթով ուղերձ է հղել, իսկ ԱԺ խմբակցությունները՝ հայտարարություն տարածել։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր