211652_close_icon
views-count76706 դիտում article-date 22:49 07-12-2021

Երևանում՝ բենզալցակայանի մոտ, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված փողոցի բնակիչ՝ 36-ամյա Տիգրան Տ-ն է։ 

Մինչ Արաբկիրի ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են, որ վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Վաղարշյան փողոցում գործող բենզալցակայանի հարևանությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչ կժամանեին Արաբկիրի ոստիկանները։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են՝ որ բնակարանից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց։ Այնտեղ՝ աստիճանների դռան փականի վրա, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Փաստի առթիվ ոստիկաության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկաններն արդեն որոշ մանրամասներ գիտեն դեպքի վերաբերյալ, սակայն նախաքննության
շահերից ելնելով՝ այդ պահին չենք հրապարակում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տիգրան Տ-ն դանակի հարված է ստացել պարանոցի և ազդրի հատվածում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր