211652_close_icon
views-count37975 դիտում article-date 14:48 23-05-2018

Արաբկիրում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին

Երեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը Արաբկիր վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու՝ «էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի բնակիչ՝ 54-ամյա Սուրեն Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վրացական փողոցի 17 շենքի 7-րդ բնակարանից։ Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով Ս. Մ.-ին դանակահարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել նշված շենքի բնակիչ՝ 49-ամյա Վազգեն Համբարձումյանին։ Փաստի առթիվ քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր