211652_close_icon
views-count1586 դիտում article-date 09:28 07-12-2021

Դեկտեմբերի 7-ը 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Հայաստանում 33 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: 

1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ  բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Հայաստանը այսօր էլ դեռ շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Ցավոք, դեռևս այսօր, երկրաշարժից 32 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով ունեզուրկ  և անօթևան մարդկանց տխուր ճակատագրերին։  Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Նմանատիպ նյութեր