211652_close_icon
views-count34230 դիտում article-date 22:46 06-12-2021

Ավտովթար՝ Աշտարակում. բախվել են Kia-ն, Opel-ը, Нива-ն ու «07»-ը, մեքենաներից 2-ը եղել են կայանված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան 3 հասցեի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Արման Ն-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի, 23-ամյա Սիմոն Բ-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի, 33-ամյա Բեգլար Ա-ի վարած KIa մակնիշի և 35-ամյա Ջուդեքս Խ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխեվլ է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր