211652_close_icon
views-count31564 դիտում article-date 12:14 29-10-2018

Արտակարգ վթար Երևանում. Chevrolet Aveo-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին, Kia-ն՝ Opel-ին, Opel-ը՝ «Երազ»-ին. Chevrolet-ը գլխիվայր շրջվել է. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի 4-րդ շենքի դիմաց Chevrolet Aveo մակնիշի 34 TՏ 858 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Թեհմինե Սաֆարյանին պատկանող Kia մակնիշի 35 RA 650 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Նովլեթ Հունանյանին պատկանող Opel Zafira մակնիշի 35 GD 585 համարանիշի ավտոմեքենային, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է «Երազ» մակնիշի 29 ՏՍ 616 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Chevrolet Aveo-ն գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է Chevrolet Aveo մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր