211652_close_icon
views-count1828 դիտում article-date 17:07 06-12-2021

Կամո Հովհաննիսյանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական ակումբներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Կայրաթ»-ի հետ վերջանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և Հովհաննիսյանը դեռևս ցանկություն չունի նոր պայմանագիր ստորագրել ներկայիս ակումբի հետ: Պաշտպանը ցանկություն ունի եվրոպական ակումբներից մեկում հանդես գալ:

Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի` դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր