211652_close_icon

Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է «Տորպեդո-Բելազի» տարվա լավագույն խաղացող

views-count6204 դիտում article-date 18:25 30-11-2017
Բելառուսական «Տորբեդո-Բելազի» երկրպագուները թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանին ճանաչել են 2017թ. արդյունքներով թիմի լավագույն խաղացող: Յուրաքանչյուր խաղից հետո երկրպագուները ընտրում էին լավագույն երեք ֆուտբոլիստներին: Լավագույն խաղացողին շնորհվում էր 3 միավոր, 2-րդը՝ 2, երրորդը՝ 1: Արդյունքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մրցաշրջանում հավաքել է 52 միավոր և զգալիորեն առաջ անցել երկրորդ տեղ գրաված թիմակցից (31 միավոր): Նշենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Կամո Հովհաննիսյանը հեռացել է ակումբից:

Նմանատիպ նյութեր