2558 դիտում
18:33 26-09-2019
Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել և չի օգնի հավաքականին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։
ՀՖՖ-ն կապ է հաստատել Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, ով տեղեկություններ է հայտնել Կամո Հովհաննիսյանի վնասվածքի վերաբերյալ.
«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։
Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները»,-ասվում է ՀՖֆ պաշտոնական կայքում:
Նմանատիպ նյութեր
2254 դիտում
19:04 01-04-2015
Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող Կամո Խաչատրյանը ձերբակալվել է
6069 դիտում
18:25 30-11-2017
Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է «Տորպեդո-Բելազի» տարվա լավագույն խաղացող
Այս բաժնից
1798 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1681 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4696 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը