3728 դիտում
10:51 03-12-2021
Հունաստանը՝ այլընտրանք Թուրքիային․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հունաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը բարդացնում է Վաշինգտոնի ու Անկարայի առանց այդ էլ վատ փոխհարաբերությունները: Նրանց միջեւ աճում է լարվածությունը տարբեր ոլորտներում, միջազգային ու տարածաշրջանային մրցակցությունն Արեւելյան Միջերկրածովյանում գազի արդյունահանման համար: ԱՄՆ-ն հանել է Թուրքիային այդ տարածաշրջանում իր պլաններից եւ կենտրոնացել է Հունաստանի հետ ռազմական հարաբերությունների զարգացման վրա՝ այդ մասին չտեղեկացնելով թուրքական կողմին, ինչն առաջացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը:
Ամերիկացիներն Ալեքսանդրուպոլիսի բազա են տեղափոխել հարձակողական զենքի բոլոր տեսակները, այդ թվում՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր ու այլ ռազմական տեխնիկա: Հարկ է նշել, որ հունա-թուրքական սահմանը կազմում է մոտ 20 կմ: Բացի այդ, ամերիկյան ռազմածովային նավերը տեղակայվել են Կրետե կղզու մոտակայքում, Արեւելյան Միջերկրածովյանի գազի հանքավայրերից ոչ շատ հեռու: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ, որ Եվրոպայի տարածքում նվազագույնը ամերիկյան 50 ռազմաբազա կա, որից 15-ը՝ Հունաստանում:
Թուրքիան, չնայած իր դժգոհությանը, գիտակցում է, որ Ալեքսանդրուպոլիսում ԱՄՆ-ի ռազմական բազան չի ստեղծվել իր դեմ, որ կան այլ գործոններ, որոնք Վաշինգտոնին ստիպել են նման որոշում կայացնել, իսկ այդ գործոններից գլխավորը նրա ու Մոսկվայի միջեւ տարբեր, այդ թվում՝ ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական ու քաղաքական ոլորտներում մրցակցությունն է: Ամերիկացիները ցանկանում են ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունն Էգեյան ու Միջերկրական ծովերում, որպեսզի զայրացնեն Ռուսաստանին:
Բացի այդ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունները Հունաստանին հիանալի հնարավորություն են տվել՝ մերձենալու Վաշինգտոնին ու հանդես գալու որպես այլընտրանք Թուրքիային, հատկապես այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց Եվրամիությանը տրամադրել նրա դեմ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1593 դիտում
10:50 26-05-2021
Հունաստանը որպես այլընտրանք. «Հայաստանի Հանրապետություն»
1755 դիտում
14:20 08-10-2015
Հունաստանը մեղադրել է Թուրքիային իր օդային տարածքը 40-ից ավելի անգամ խախտելու մեջ
4080 դիտում
13:42 17-07-2016
Հունաստանը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին
Այս բաժնից
724 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
733 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
442 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»