Հունաստանը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին
Հունաստանի իշխանությունները չեն ցանկանում Թուրքիային արտահանձնել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներից 8 հոգանոց խմբին, ովքեր Blacj Hawk կործանիչով վայրէջք էին կատարել Հունաստանում:
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, կործանիչն ուղարկվել է Գելիբոլու ռազմաբազա:
Նախօրեին Ալեքսանդրուպոլիս ժամանած զինվորականները քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանի իշխանություններից:
Անկարան պահանջել է անմիջապես վերադարձնել զինվորականներին, սակայն վերջիններս հայտարարել են, որ հարցը կլուծեն հունական ու միջազգային իրավունքների համաձայն: