93374 դիտում
09:42 03-12-2021
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում, բնակարանի հյուրասենյակում բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը:
Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետը և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի պոտ Կարեն Գրիգոյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հրշեջների գալուց իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, որ մի հոգի մահացել է, իսկ 2 հոգու էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ: Ցավոք, ողբերգություն է տեղի ունեցել:
Լավ էր, թե՛ հրշեջները, թե՛ Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ի Կոտայքի մարզի Չարենցավանի գազի վթարային բաժնի աշխատակիցները շուտ եկան»:
****
16:30
Քիչ առաջ, ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում էլ որպես կասկածյալ մահացածի ազգականը ձերբակալվել է:
Դատաբժիշկը հայտնել է, որ մահացածի մարմնի վրա առկա են բռնության հետքեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)