211652_close_icon
views-count22777 դիտում article-date 20:25 22-03-2023

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Վանաձորում ավտոտնակում առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները ներսում հայտնաբերել են տղամարդու բերանքսիվայր ընկած, կիսամոխրացած դի. ժամանել են Լոռու մարզի ոստիկանապետն ու ոստիկանության Բազումի բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում ավտոտնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են նշված ավտոտնակում առաջացած հրդեհը, որից հետո ներսում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդվարդ Բ.-ի բերանքսիվայր ընկած կիսամոխրացած դին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Տեղում հրշեջների աշխատանքները ղեկավարել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Գաբրիելյանը։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը` վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկությունների՝ Էդվարդ Բ.- ն հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում։ Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար` պարզվում է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր