211652_close_icon
views-count2232 դիտում article-date 15:18 02-12-2021

Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել. փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱՀ  Մարտունու շրջանի Կարմիր շուկայի հատվածում մոտ մեկ ժամ առաջ միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը, ինչին հայկական կողմը պատասխան է տվել։ Կրակոցներն արձակվել են տարբեր հրաձգային զինատեսակներով։

Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն էլ մեզ հայտնեց, որ Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։

Նշենք, որ այս պահին փոխհրաձգությունն ավարտվել է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր