5813 դիտում
10:01 02-12-2021
Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի՝ երկրի նախագահ Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շարունակում է արձագանք ստանալ ռուսական կողմում։ Չնայած թուրքական կողմի վստահեցումներին, թե Ռուսաստանի տարածքի զգալի մասն ընդգրկող քարտեզը չի բախվում այդ երկրի շահերին, ասվածը դեռ քննարկումների առիթ է դառնում։
Հարցին արձագանքել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ համաձայն իր «ցեղակիցների» բնակության տարածքի, եւ այդ գույները կզբաղեցնեն գրեթե ամբողջ քարտեզը։ Երեկ Դաշնային խորհրդում ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ «ոչ մի ամոթալի բան չկա` կապ պահպանելու ցեղակիցների հետ»՝ հիշեցնելով, որ իրենք նույնպես տարածքներ ունեն, որտեղ ապրում են իրենց հայրենակիցներն ու ցեղակիցները, ինչն էլ թույլ կտա ներկել աշխարհի քարտեզն ըստ այդ իրողությունների։ Նա պարզաբանել է, որ նման քարտեզի վրա կհայտնվեն աշխարհի այն երկրների մեծ մասը, որտեղ բազմաթիվ ներգաղթյալներ կան Ռուսաստանից եւ Խորհրդային Միությունից, մասնավորապես` դա ամբողջ հետխորհրդային տարածքն է, եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Իսրայելը, Արգենտինան եւ շատ ուրիշ երկրներ։ Սրանով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հասկացրել է, որ հատկապես հետխորհդային տարածքի հանդեպ թուրքական նկրտումները չեն ընդունվելու»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3308 դիտում
10:22 21-01-2021
Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
4325 դիտում
09:51 31-05-2014
Օշականցի Գևորիկի ծեծի պատմությունը դեռ շատ ջուր կքաշի․ Հրապարակ
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»