211652_close_icon
views-count2377 դիտում article-date 19:28 01-12-2021

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։

Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր