211652_close_icon
views-count2060 դիտում article-date 09:37 01-12-2021

Դեղագործական ընկերությունները տարակարծիք են Omicron-ի դեմ COVID-19-ի պատվաստանյութի արդյունավետության շուրջ․ «Ամերիկայի ձայն»

Մինչ նոր հայտնաբերված Covid-ի Omicron տարբերակը տարածվում է բազմաթիվ երկրներում Նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին հորդորում է խուճապի չմատնվել. «Եթե մարդիկ պատվաստված են և կրում են դիմակ, ապա արգելափակման կարիք չկա: Omicron տարբերակը անհանգստության պատճառ է, այլ ոչ՝ խուճապի»,- ասում է նա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սակայն Moderna դեղագործական ընկերության հայտարարությունն այնքան հուսադրող չէ, որքան Բայդենինը:

Ընկերության ղեկավարը հայտնել է, որ COVID-19 պատվաստանյութը դժվար թե նույնքան արդյունավետ լինի կորոնավիրուսի Omicron տարբերակի դեմ, որքան եղել է Delta տարբերակի դեմ:

Moderna-ն չի մանրամասնել, թե երբ է ակնկալում տվյալներ ունենալ Omicron-ի դեմ իր պատվաստանյութի արդյունավետության մասին, որն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության «շատ բարձր» ռիսկ է պարունակում:

Omicron-ն առաջին անգամ գրանցվել է նոյեմբերի 24-ին Հարավային Աֆրիկայում, ինչից հետո տարածվել է ավելի քան մեկ տասնյակ երկրներում:

Ի տարբերություն Moderna-ի Pfizer Inc.-ն ակնկալում է, որ իր փորձարարական COVID-19 հակավիրուսային Paxlovid դեղամիջոցն արդյունավետ կլինի կորոնավիրուսի Omicron տարբերակի դեմ, երկուշաբթի (նոյեմբերի 29-ին) CNBC-ին տված հարցազրույցում ասել է գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան:

«Վստահ եմ, որ այս դեղամիջոցն աշխատում է բոլոր հայտնի մուտացիաների դեպքում, այդ թվում՝ Omicron-ի»,- ասել է Բուրլան:

Անցյալ շաբաթ Pfizer-ը դիմել է Paxlovid-ի շտապ թույլտվություն ստանալու համար այն բանից հետո, երբ հաղորդել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այն 89%-ով արդյունավետ է ռիսկի ենթարկված մարդկանց հոսպիտալացումը կամ մահը կանխելու համար:

Omicron-ի տարածումը դանդաղեցնելու նպատակով մի շարք երկրներ դադարեցրել են չվերթները Հարավային Աֆրիկայի ուղղությամբ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները:

Նմանատիպ նյութեր