Մեքսիկայում ռազմական ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է 7 մարդ
Մեքսիկական բանակի 7 զինծառայող զոհվել է Ազգային պաշտպանության նախարարությանը պատկանող ուղղաթիռի կործանման արդյունքում: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Դուրանգո նահանգում:
Bell 412 ուղղաթիռը վայր է ընկել Էլ-Սալտո քաղաքից չորս կիլոմետր հեռու՝ ուսումնական թռիչքի ժամանակ:
Ուղղաթիռում 8 մարդ է եղել: Մեկ հոգի հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ներկայումս դեպքի վայրում փրկարար-որոնողական աշխատանքներ են տարվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
.@SEDENAmx confirma el fallecimiento de 7 de los 8 tripulantes del helicóptero que se desplomó en #Durango pic.twitter.com/mdvk6KseBY
— Noticias MVS (@NoticiasMVS) October 7, 2017