211652_close_icon
views-count3823 դիտում article-date 21:43 29-11-2021

Հայտնի դարձան տարվա լավագույն ֆուտբոլիստը, փլեյմեյքերը և դարպասապահը. IFFHS

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ 

Երկրորդ տեղում ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 105 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակել է «Չելսիի» իտալացի ֆուտբոլիստ Ժորժինյոն՝ 40:

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ճանաչվել է 2021 թվականի լավագույն փլեյմեյքեր, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Բելգիացի կիսապաշտպանը քվեարկության արդյունքում 160 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրորդ տեղում ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով ստացել է 105 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը և «Բավարիայի» (Գերմանիա) ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը 15-ական միավորով կիսել են երրորդ տեղը:

IFFHS-ի վարկածով լավագույն դարպասապահ է ճանաչվել ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։ Դոննարուման հավաքել է 170 միավոր և քվեարկության արդյունքում գրավել է առաջին տեղը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը՝ 75 միավորով։ Երրորդ տեղում «Չելսիի» եւ Սենեգալի ազգային հավաքականի դարպասապահ Էդուարդ Մենդին է, ով ստացել է 40 միավոր, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր