211652_close_icon
views-count2633 դիտում article-date 23:44 27-11-2021

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ-երի խաղաղապահ բրիգադի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը, Լիբանանում ՀՀ դեսպանատան զինվորական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ընկերակցությամբ։

«Ողջունելով հայ սպաները Անթիլիասի Մայրավանքէն ներս, Վեհափառ Հայրապետը իր Հայրապետական օրհնութիւնն ու զօրակցութիւնը յայտնեց հայոց քաջարի բանակին՝ շեշտելով, թէ մեր ժողովուրդի միասնականութեան ու հզօրութեան, հայրենիքի գերիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգութեան երաշխիքը հայոց բանակն է։ Նորին Սրբութիւնը նաեւ կարեւորութեամբ ընդգծեց հայոց բանակին զօրավիգ կանգնելու հրամայականը։

Յայտնենք, որ Հայաստանի բանակի սպաները կարճ այցելութեամբ Լիբանան կը գտնուին հանդիպում ունենալու Միացեալ Ազգերու Կազմակերպութեան խաղաղապահ ոյժերուն մաս կազմող հայկական ջոկատին հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր