211652_close_icon
views-count637 դիտում article-date 10:41 27-06-2023

Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։ Հայտնում է ՊՆ-ն։

Հյուրերին ներկայացվել են մանրամասներ կենտրոնի պատմության, գործունեության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։

Նմանատիպ նյութեր