211652_close_icon
views-count1299 դիտում article-date 16:02 27-11-2021

Լվիվի հայկական փողոցում Հայաստանի պատվո հյուպատոսարան է բացվել

Լվիվի հայկական փողոցում Հայաստանի պատվո հյուպատորարան է բացվել: Ինչպես տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից,  Պատվո հյուպատոսության գրասենյակի բացման նպատակով նոյեմբերի 26-ին Լվիվ էր ժամանել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
 

Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսք են ասել Լվիվի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվիվի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսել է Լվիվում հայերի ավանդի, հայկական ժառանգության մասին, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։ Դեսպան Կարապետյանը ընդգծել է, որ Լվիվը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվիվում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվիվի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է:

Նույն օրը տեղի է ունեցել դեսպան Կարապետյանի առանձին հանդիպումները Լվիվի մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկիի և Լվիվի քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Ուկրաինայի նշված տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Նմանատիպ նյութեր