211652_close_icon

Կանադան փակել է մուտքը երկիր վերջին երկու շաբաթում հարավային Աֆրիկա այցելած օտարերկրացիների համար

views-count2448 դիտում article-date 14:57 27-11-2021
Կանադայի իշխանություններն արգելել են երկիր մուտքն օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայի հարավի երկրներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան՝ չհստակեցնելով, թե հարավաֆրիկյան որ պետության մասին է խոսքը:

Նա հայտնել է նաև, որ բոլոր Կանադայի քաղաքացիները, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են հարավային Աֆրիկայում, պարտադիր կորոնավիրուսի թեստ են հանձնելու:

Նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել Աֆրիկայի հարավում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Մասնավորապես նոր տեսակի կորոնավիրուսը ակտիվորեն տարածվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչի պատճառով մի շարք երկրներ դադարեցրել են ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ:

Նմանատիպ նյութեր