211652_close_icon

Ռուսաստանը կարող է արգելել դատվածություն ունեցող օտարերկրացիների մուտքը

views-count1387 դիտում article-date 16:31 31-01-2026
Ռուսաստանի Պետդումայի Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ)  խմբակցության պատգամավորները՝ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, առաջարկում են Ռուսաստան մուտքի ցմահ արգելք սահմանել դատվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար։

Համապատասխան օրինագիծը ներկայացվում է խորհրդարանի պալատի քննարկմանը։ Փաստաթուղթը РИА Новости-ի տրամադրության տակ է։

«Օրինագծով առաջարկվում է ցմահ արգելել այն օտարերկրյա քաղաքացիների և քացաքացիություն չունեցող անձանց մուտքը, որոնք ունեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար ինչպես չհանված կամ չմարված, այնպես էլ հանված և մարված դատվածություն»,- ասված է բացատրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ ներկայումս դատապարտված օտարերկրացիների նկատմամբ ՌԴ տարածք մուտքը թույլ չտալու միջոցներ են ձեռնարկված միայն որոշակի ժամանակահատվածով։
«Այս միջոցներն առաջարկվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զգալի վնաս հասցնելը և նրանց հիմնարար իրավունքների խախտումը կանխելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում հանցավորության մակարդակի նվազեցմանն ուղղված կանխարգելիչ քայլերի շրջանակում»,- պարզաբանվում է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր