211652_close_icon
views-count7296 դիտում article-date 10:10 27-11-2021

Շատ հակիրճ եռակողմ հայտարարության վտանգների մասին. Սեթ Մուրադյան

Սեթ Մուրադյանը գրում է. «ՇԱՏ ՀԱԿԻՐՃ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի հայրենակիցներ, 
Մի քանի անգամ ուշադիր կարդացի այսօրվա եռակողմ հայտարարության տեքստը և աչքիս առաջ միանգամից զուգահեռաբար եկավ 1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը՝ որտեղ խոսվում էր Արևմտյան Հայաստանում անցկացվելիք վարչական բարենորոգումների մասին։

Պարզաբանեմ։
Երբ այսօր խոսք է գնում ապաշրջափակման մասին, ուրեմն կողմերը պետք է հստակեցնեն նաև ապաշրջափակմանն ուղղված համապատասխան գործողությունների ճանապարհային քարտեզներն ու մեխանիզմները։ Հետևաբար՝ եթե ստեղծվեն վերոհիշյալ նախադրյալները, ապա, ըստ էության, այդ քայլերից պետք է բխեն նաև տվյալ համաձայնագրի մասնակից պետության/պետությունների կողմից համաձայնագրերի կետերի հնարավոր խախտման դիմաց հասնելիք համապատասխան պատժամիջոցները։ Եւ, որպես կանոն, համապատասխան պատժամիջոցների առկայությունը կհանդիսանա որպես համաձայնագրի ապահովման գարանտ և զսպող միջոց բոլոր մասնակից կողմերի համար։ 

Համաձայնագրում հստակ մեխանիզմների և դրանց չկատարման դիման հասնելիք պատժամիջոցների բացակայության պարագայում, հայտարարության մասնակից յուրաքանչյուր կողմ շատ հանգիստ կարող է յուրովի մեկնաբանել հայտարարության տեքստը, շրջանցել այն՝ իմանալով որ որևէ պատասխանատվություն չի կրելու խախտումներ կատարելու դեպքում։ 

Որպես վառ օրինակ կարելի է հիշել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը և Ադրբեջանի կողմից իրագործած բազմաթիվ խախտումները՝ որոնց համար այդ պետությունը որևէ պատասխանատվություն ո՛չ կրեց, ոչ կրում է, ոչ էլ կրելու է, հավանաբար։ 

Եւ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանն, այս պահի դրությամբ, համարվում է պատերազմում հաղթանակ տարած կողմ՝ նա, բնականաբար, այս անգամ ևս, գործելու է հաղթող կողմին հարիր հոգեբանությամբ և շարունակելու է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ։

Ինչպես ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում։
Իսկ անդրադառնալով այն կետին, թե ինչու զուգահեռներ անցկացրեցի Սան Ստեֆանոյի պայնագրի և վերոհիշյալ համաձայնության միջև, երևի, շատերդ արդեն կռահեցիք։ 

Ինչպես պատմությունը ցույց տվեց, Սույն պայմանագրի 16-րդ հոդվածով հայերի համար նախատեսված այսպես կոչված 《բարեփոխումները》այդպես էլ մնացին թղթի վրա և կյանքի չկոչվեցին, որովհետև  հստակեցում չէր մտցվել նաև այդ պայմանագրում։ 

Այստեղից հետևություն. Սույն հայտարարությունը հայկական կողմի համար պետք է ներշնչի մեծ անվստահություն, և որպեսզի մենք կրկին չհայտնվենք մեղմ ասած, 《անհարմար》 դրության մեջ, այս իշխանությունները պետք է շատ շտապ զինեն ՀՀ զինված ուժերը և պատրաստեն երկրի սահմանները հակառակորդի հերթական հարձակմանը։ 

Բայց քանի որ հետպատերազմյան շրջանում՝ այս վերջին մեկ տարվա ընթացքում, ներկայիս իշխանությունները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկել բանակաշինության ուղղությամբ, ուրեմն ժամանակն է դուրս գալ փողոց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր