211652_close_icon
views-count12075 դիտում article-date 21:26 26-11-2021

Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար:

Սիրվարդ Գևորգյանը 2021թ․-ի հոկտեմբերի 14-ից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։

Սիրվարդ Գևորգյանը 2000-2004 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան:

2011-2013 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Մանսագիտական գործունեության մանրամասները՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր