ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԵՄ «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմին
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմին՝ Կեստուտիս Վասկևիսիուսի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «Հայաստանի թվայնացման ռազմավարության» հիման վրա և բարձր է գնահատել դրան ուղղված միջոցառումների իրականացմանը ԵՄ ցուցաբերած աջակցությունը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ներդրման տարբեր փուլերում գտնվող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի և քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգի փոխկապակցման հնարավորության հարցերը։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին