211652_close_icon
views-count58135 դիտում article-date 15:22 25-11-2021

Սպիտակի ոլորաններում տեղի ճանշինի անգործության հետևանքով մի քանի ժամ էր, 2 տասնյակից ավել ավտոմեքենաներ չէին կարողանում շարժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, գրեթե 3 ժամից ավելի, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում:

Տեղացած ձյան պատճառով և տեղի ճանշինի անգործության հետևանքով 2 տասնյակից ավել ավտոմեքենաներ, մեծ մասը՝ բեռնտարներ, չէին կարողանում երթևեկել:

Մինչև  չժամանեցին ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում անմիջական միջամտության արդյունքում ժամանեցին ճանշինականները և սկսեցին կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն դա էլ  ավարտին չհասցրեցին, քանի որ նրանց «օգնության հասավ» արևը՝  եղանակը մի քիչ տաքացավ ու ճանապարհը բացվեց:

Լուսանկարը և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր