211652_close_icon
views-count106760 դիտում article-date 18:22 05-12-2019

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. տեղի ճանշինի անգործության պատճառով 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում առաջ ընթանալ՝ հայտնվելով մերկասառույցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 ժամից ավելի է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208 կմ հատվածից մինչև 219 կմ հատվածը ճանապարհի մերկասառույցի ու ձյան պատճառով երթևեկությունը դարձել է անտանելի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ճանշինականների անգործության հետևանքով 3 տասնյակից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել։ Մի քանի ավտոմեքենաներ էլ վթարի են ենթարկվել, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում միայն աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները, ովքեր որոշ ավտոմեքենաների անվադողերին անցկացնում են շղթաներ, որպեսզի այդ ավտոմեքենաները կարողանան ազատ տեղաշարժվեն։ Ուժեղ բուքն ու քամին իր սև գործն էլ է անում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների մեծ մասի անվադողերն ամառային են, մինչդեռ ճանապարհային ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն քանի օր է, հորդորում են, որպեսզի վարորդները ավտոմեքենաները վարեն բացառապես ձմեռային անվադողերով, բայց, ցավոք, որոշ վարորդներ մտածում են, թե իրենք ամառային կիսամաշ, երբեմն էլ՝ քաչալ անվադողերով կարող են հանգիստ երթևեկել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր