211652_close_icon
views-count19905 դիտում article-date 19:17 09-07-2018

Ավտովթար Դիլիջանի ոլորաններում. տեղի Ճանշինի անգործության պատճառով 57-ամյա վարորդը Suzuki-ով հայտնվել է անտառում. նրան և երեխային առաջինը օգնության են հասել ճանաչված լուսանկարիչն ու լրագրողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 8-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Պապյանը իր վարած Suzuki մակնիշի 34 MZ 645 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 8 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել է անտառում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Պապյանը և նրա ուղևորը՝ 8-ամյա Ն. Բ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Աբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարներն ու ոստիկանները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել անտառից։ Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ ձորում հայտնված ավտոմեքենայի վարորդին ու ուղևորին այնտեղից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող Գյումրիի բնակիչ, ճանաչված լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը և SOS TV-ի լրագրող Վիլեն Գայֆեջյանը, ովքեր Դիլիջանի ոլորաններով մեկնելիս են եղել Վանաձոր: Նրանք իրենց հետ ունեցել են ժայռամագլցման համար անհրաժեշտ պարագաներ ու իրենց ավտոմեքենայից հանել են պարագաներն ու անցել գործի՝ կնոջն ու ուղևորին հանելով ձորից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ամիսներ առաջ նշված հատվածում տեղի ունեցած ավտովթարի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ու այդ ժամանակ Դիլիջանի Ճանշինը խոստացել էր, որ բեռնատարը նշված հատվածից դուրս բերելուց հետո բետոնե արգելապատնեշները կվերանորոգվեն, սակայն պարզվեց, որ ամիսներն անցնում են, իսկ Դիլիջանի ճանշինի պատասխանատուները իրենց ուղեղի ծալքերը հարմարեցրել են Դիլիջանի ոլորաններին ու եթե ժամանակին բետոնե արգելապատնեշները տեղադրվեին, ապա այսօրվա վթարի ժամանակ հորդառատ անձրևի պատճառով ավտոմեքենան սահելով՝ կբախվեր բետոնե արգելապատնեշին և ներքև չէր ընկնի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր