211652_close_icon
views-count2071 դիտում article-date 17:05 25-11-2021

Կորոնավիրուսից մահվան 700 դեպքի տարբերություն կա ԱՎԾ-ի և ԱՆ-ի տվյալներում․ նշանակված է քննություն․ Փաշինյան

Կորոնավիրուսի համավարակի թվերի բավական էական և լուրջ անկում ունենք, և Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղացին թվերի նվազման հարցում, բայց ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։

Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, քանի որ վիրուսը անընդհատ մուտացիաների է ենթարկվում և շատ կարևոր է, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք և իրավիճակի վրա լիարժեք հսկողություն սահմանենք«»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ ինչպես 2020 թվականից կառավարում են կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած չեն կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները:

«Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացավ շրջանառվող լուրը՝ կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ, թեև բացառել չի կարելի։ Ակնհայտ է, որ այդ խնդիրն այլեւս մեծ մասշտաբներ չունի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին պատվաստումից հետո 700 հազար դեպքից ոչ մի բարդության դեպք չկա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է քովիդի մահվան տվյալներ, որոնք Առողջապահության նախարարության նախկին տված տվյալների հետ ունեն որոշակի շեղում և այս առումով նշանակված է քննություն, որ հասկանան՝ ինչն է տարբերությունը։ «Մոտավորապես 700 տարբերություն ունենք»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր