211652_close_icon
views-count2789 դիտում article-date 15:58 25-11-2021

Եթե տեսնենք՝ դպրոցի տնօրենը սահմանած նշաձողերը հաղթահարում է, թող 30 տարի աշխատի. Փաշինյան

«Մենք ասում ենք, որ աշխատանքը պետք է չափվի. Եթե տեսնում ենք, որ մարդը որակյալ աշխատանք է կատարում, սիրում է իր աշխատանքը և պետության սահմանած նշաձողերը հաղթահարում է, թող 30 տարի աշխատի, ինչու՞ ենք խնդիր դնում, որ չպետք է աշխատի: Ընդ որում նոր մրցույթներ անելու անհրաժեշտություն չի լինի: Մենք տնօրենների ատեստավորման գործընթացներ ենք նախատեսում և սա շատ կարևոր նրբություն է»։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ կամավոր ատեստավորում անցած և իր գիտելիքով մինչեւ 50 տոկոսով իր աշխատավարձը բարձրացրած ուսուցիչը տարակարգերի համակարգով ևս 50 տոկոս կարող է ավելացնել. «Եթե կառավարությունը հետագայում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացնի, մենք ունենք քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձն է ավելանալու»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր