ՀՀ նախագահի հրամանագրով Արմավիրի նախկին մարզպետը նշանակվել է փոխվարչապետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր է ստորագրել, որով Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ, - ասված է հրամանագրում: