ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետեր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով փոխվարչապետ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վաչե Վազգենի Գաբրիելյանին նշանակել փոխվարչապետ»,–ասված է հրամանագրում:
Փոխվարչապետ է նշանակվել նաև Արմեն Գևորգյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արմեն Անդրանիկի Գևորգյանին նշանակել փոխվարչապետ»,–ասված է համապատասխան հրամանագրում։